Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանկարծամահ եղած զինծառայողի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում

14:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Հանկարծամահ եղած զինծառայողի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 29-ին հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:
     Մեզ հաջողվեց պարզել, որ զինծառայողն Արարատի մարզի Արտաշատ քաղաքացի էր: Արտաշատի փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Մինչ բանակ գնալը, որևէ խնդիր չի ունեցել, այնտեղ էլ է իրեն լավ զգացել, ասում են` միանգամից է մահը վրա հասել: Սկզբում սրտխառնոց ու գլխապտույտ է ունեցել»:
     Նա տեղեկացրեց, որ ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում. «Սուրենը մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում էր Արտաշատում, Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր: Նպաստ էին ստանում, Սուրենն էլ տան փոքրն էր, մեկ տարի հետո պետք է զորացրվեր»:
6607 | 4
Facebook