Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարցում. երբևէ ենթարկվե՞լ եք ընտանեկան բռնության

20:10, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Հարցում. երբևէ ենթարկվե՞լ եք ընտանեկան բռնության
     Մինչ օրս Հայատանում չկա ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրություն, այնինչ ընտանեկան բռնությունները Հայաստանում լուրջ խնդիր են, որոնցից տուժում են գերազանցապես կանայք: Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի՝ «Կնասպանությունը Հայաստանում․ լուռ համաճարակ» թեմայով զեկույցի՝ 2010 թվականից ի վեր կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չի դատապարտվել կամ ազատազրկվել, իսկ ազատազրկման դեպքում էլ՝ միջին ժամկետն ընդամենը 9 տարի է եղել։ Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում ներկա և նախկին զուգընկերոջ կողմից առնվազն 30 կին է սպանվել, ընդ որում՝ սրանք միայն հանրայնացված և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից գրանցված դեպքերն են:
     Այնինչ մեր երկրում ընտանեկան բռնությունների մասին խոսելն ու բարձրաձայնելը դեռ համարվում է ամոթ և բազմաթիվ կանայք լռում են՝ համբերատարությամբ «տանելով իրենց խաչը»:
     MAMUL.am-ն առցանց անանուն հարցում է նախաձեռնում՝ պարզելու համար՝ արդյոք դուք ենթարկվել եք կամ շարունակում եք ենթարկվել ընտանեկան բռնության:
    

Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

3620 | 0
Facebook