Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարություն Կապանում

12:45, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Դանակահարություն Կապանում

Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Եղիշե Հ-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
     Նույն օրը, ժամը 02.45-ին, 1966թ. ծնված Սպարտակ Դ-ն դիմում-մեղայական է ներկայացրել, որ մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Եղիշե Հ-ին` պատճառելով վնասվածքները:
     Սպարտակ Դ-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
     Սպարտակ Դ-ն ձերբակալված է:
     Նշանակվել է ԴԲՓ:
     Կատարվում է քննություն:

4441 | 1
Facebook