Խնդրում ենք սպասել...

Միջազգային

8-ամյա հայ տղային արտաքսելու հետ կապված Ադրբեջանը հաղորդագրություն է տարածել

12:35, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
8-ամյա հայ տղային արտաքսելու հետ կապված Ադրբեջանը հաղորդագրություն է տարածել

Անդրադառնալով հայկական և ռուսական հարթակներում տարածված մեղադրանքներին՝ կապված 8-ամյա հայ տղային ռուս մոր հետ երկիր չթողնելու հետ, ադրբեջանական կողմը տարածել է հաղորդագրություն, որում այդ ամենը «հայկական կողմից մանրամասն մշակված հերթական զրպարտություն» է որակել:

Չիմանալով, թե ինչպես արդարացնի իրենց իսկ խոսքով՝ «խաղաղասեր Ադրբեջանի» նման պահվածքը, Haqqin-ը գրում է. «Մենք պատրաստ էինք երկիր թողնել Լուկա Վարդանյանին, սակայն գործին միջամտեց նրա հայրը, և հենց նրա պնդմամբ է երեխան ետ վերադարձել: Ոչ մի արտաքսման մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանն անգամ իր պատրաստակամությունն է հայտնել ապահովելու այդ տղայի անվտանգությունն այնպես, ինչպես Ադրբեջանի այլ զբոսաշրջիկներինը»:

7995 | 1
Facebook