Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին մահացել է

12:25, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին մահացել է
     Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին մահացել է, այս մասին MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը: Տնօրենը հայտնեց, որ քաղաքացու ինքնությունն իրենց հաջողվել է պարզել. վերջինը 71-ամյա Համլետ Մելիքյանն է: «Ընտանիք, տուն, տեղ ունի, երեխաներն ամեն օր գալիս էին նրան տեսակցության: Վերջինների համար էլ դեռևս անհասկանալի է, թե ինչու է հայրը նման քայլի դիմել: Հարազատները պատմեցին, որ դեպքի օրը սովորականի պես դուրս է եկել զբոսնելու: Նրանց պատմելով` առողջական, հատկապես հոգեկան խնդիրներ չի ունեցել»:
    
     Ավելի վաղ տեղեկացրել էինք Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացու ինքնահրկիզման փորձի մասին:
3539 | 0
Facebook