Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական իշխանությունները վախեցել են հայկական ազգանունով 8-ամյա երեխայից և արգելել նրա մուտքը երկիր

11:40, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Ադրբեջանական իշխանությունները վախեցել են հայկական ազգանունով 8-ամյա երեխայից և արգելել նրա մուտքը երկիր

Այս գիշեր Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում հայկական ազգանունով 8-ամյա երեխային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Այս տեղեկությունն հրապարակել է ռուսաստանաբնակ ընտանիքն իր Ինստագրամում:

Տղայի անունն է Վարդանյան Լուկա Ռուբենի: «Հայրը ռուս է, մայրը` ռուս, իսկ երեխայի ազգանունը հայկական է: Բոլոր փաստաթղթերը, որ ծնողները ՌԴ քաղաքացիներ են, մեզ մոտ են: Բայց հայերն Ադրբեջանում թշնամիներ են, ու, հավանաբար, երեխան ևս` 8 տարեկան երեխան»,- գրել է վրդովված մայրը:

5616 | 4
Facebook