Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստան - Գվատեմալա հանդիպման ընթացքում մի քանի ռեկորդ է սահմանվել

22:50, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Հայաստան - Գվատեմալա հանդիպման ընթացքում մի քանի ռեկորդ է սահմանվել

Այսօր կայացած Հայաստան - Գվատեմալա հանդիպման ընթացքում հայկական ֆուտբոլի միանգամից մի քանի նոր ռեկորդ է գրանցվել։
     Նախ, Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշվով։ Հայաստանի հավաքականը երբեք՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ ընկերական խաղերում, չէր խփել ոչ միայն 7, այլև 5 կամ 6 գնդակ։
     Բացի այդ, Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել Հայաստանի ազգային հավաքականի կազմում երեք գոլ խփել։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ Իռլանդիայի դեմ խաղում։
     Բացի այդ, հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։

6075 | 0
Facebook