Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ ահաբեկիչները «Ռեալ»-ի 12 երկրպագու են սպանել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ընթացքում

22:20, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
ԴԱԻՇ ահաբեկիչները «Ռեալ»-ի 12 երկրպագու են սպանել Չեմպիոնների լիգայի եզրափակչի ընթացքում

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում սպանվել է «Ռեալ»-ի առնվազն 12 երկրպագու։ Իսպանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաաքուբա քաղաքում։ 4 ահաբեկիչ ներխուժել է մադրիդյան ակումբի երկրպագուների սենյակ, որտեղ վերջիններս հետևում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը, և անկանոն կրակ բացել, ինչից հետո փախուստի են դիմել։ Իրաքի իշխանությունը հայտարարել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։
     Ցավոք, սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Մայիսի 13-ին Իրաքի մեկ այլ քաղաքում՝ Սամարայում, ահաբեկչության արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել։

4566 | 0
Facebook