Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

19:55, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացավ նաև երիտասարդների պայքարը։ Օղակների վրա վարժությունների եզրափակչում Հայաստանը ներկայացնող 18-ամյա Արթուր Ավետիսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Ավետիսյանն իր մրցելույթի համար արժանացավ 14,300 միավոր գնահատականի։
     Հիշեցնենք, որ մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը։

3644 | 0
Facebook