Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիդանի նվաճումները՝ Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո

19:45, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Զիդանի նվաճումները՝ Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթանակի բերելով հարազատ ակումբը, դարձել է ֆուտբոլի պատմության առաջին ֆրանսիացի մարզիչն, ում հաջողվել է հաղթել Չեմպիոնների լիգան։
     Բացի այդ, Զիզուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ 7-րդ մարդն, ով Չեմպիոնների լիգայում հաղթել է և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ։ Զիդանը հասել է և մեկ նվաճման։ Նա դարձել է ֆուտբոլի պատմության մեջ 8-րդ մարզիչն, ում հաջողվել է մեկնարկային մրցաշրջանում հաղթել Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարը։

3660 | 0
Facebook