Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականի՝ Էլ Սալվադորի ընտրանու դեմ հանդիպումը չեղյալ է հայտարարվել

17:05, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Հայաստանի հավաքականի՝ Էլ Սալվադորի ընտրանու դեմ հանդիպումը չեղյալ է հայտարարվել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ԱՄՆ-ի Լոս Անջել քաղաքի «Ստաբհաբ Սենթր» մարզադաշտում կայանալու էր մեր թիմի 2-րդ ընկերական հանդիպումն՝ Էլ Սալվադորի ընտրանու դեմ: «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտի պաշտոնական կայքը, սակայն, հայտնում է, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել։ Նշենք, որ ՀՖՖ-ն դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը։
     Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի հավաքականը 7:1 հաշվով հաղթել է Գվատեմալայի ընտրանուն:

5092 | 0
Facebook