Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այս հաղթանակն ապացուցեց, որ հաճախ ոգին ավելի կարևոր է, քան վարպետությունը». Զիդան

16:45, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
«Այս հաղթանակն ապացուցեց, որ հաճախ ոգին ավելի կարևոր է, քան վարպետությունը». Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, երեկ ուշ երեկոյան Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթանակ տոնելուց հետո, ամփոփեց իր թիմի ելույթը.
     «Ես շատ երջանիկ եմ։ Հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում երբեք հեշտ չի եղել։ Մենք շատ բանի միջով անցանք և արժանի էինք այս հաղթանակին։ Նման խաղերը խլում են բոլոր էմոցիաները և ուժերը։ Հանդիպման վերջնամասում շատերի մոտ մկանները դավաճանում էին, ֆուտբոլիստների համար շատ բարդ էր, և դա նորմալ է։ Սա մրցաշրջանի վերջին կարևոր հանդիպումն է։ Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի ավարտին մենք հզոր տեսք ունեինք և ես գոհ եմ մրցաշրջանի վերջնամասից։ Շնորհակալ եմ նախագահ Պերեսին այս ակումբը մարզելու հնարավորության համար։ «Ռեալ»-ում կարելի է ֆանտաստիկ բարձունքների հասնել։ Չեմ կարող ասել, որ «Աթլետիկո»-ն մեծագույն պարտություն է կրել։ Կարող եմ միայն շնորհավորել Սիմեոնեի թիմին՝ ֆանտաստիկ խաղի կապակցությամբ։ Սիմեոնեն մեծագույն մարզիչ է։ Այս հաղթանակն ապացուցեց, որ հաճախ ոգին ավելի կարևոր է, քան վարպետությունը։ Երջանիկ եմ, որ այսօր հաղթեցինք ոչ միայն խաղամակարդակի, այլև բնավորության շնորհիվ»,- նշել է Զիդանը։

2486 | 0
Facebook