Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է կողաշրջվում գաղթականներին տեղափոխող նավը

16:30, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Ինչպես է կողաշրջվում գաղթականներին տեղափոխող նավը

Լիբիայի ափերին շրջվել է ձկնորսական մեծ փայտե նավակը, որի վրա եղել է 560-ից ավելի մարդ: Աղետի պահին մոտակայքում է եղել Իտալիայի ռազմածովային ուժերի պարեկային Bettica նավը: Իտալացի զինվորականները փրկել են 562 մարդու, ևս 4-ին խեղդված են գտել: Նավաբեկության լուսանկարները հրապարակվել են Իտալիայի զինված ուժերի ֆեյսբուքյան էջում: Գաղթականներով բեռնված նավը կողաշրջվել է, երբ դրա ուղևորները հանկարծակի տեղափոխվել են մի կողմի վրա, հավանաբար՝ պարեկային նավը տեսնելուց հետո:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ վերջին 2 տարում նավակներով Իտալիայի ափերին են հասել ավելի քան 320 հազար գաղթականներ, նրանցից 7 հազարը զոհվել է Միջերկրական ծովում:

7460 | 0
Facebook