Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հույն հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Արիստոտելի գերեզմանը

16:09, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Հույն հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Արիստոտելի գերեզմանը

Հույն հնագետները հաղորդում են, որ հայտնաբերել են Արիստոտելի գերեզմանը: Իրենց 20-ամյա հետազոտությունների արդյունքները նրանք ներկայացրել են Aristotle 2400 Years World Congress համաժողովում:

Արիստոտելը ծնվել է Ստագիրա քաղաքում Ք. ա. 322 թվականին: Ավելի վաղ համարվում էր, որ նա թաղված է Խալկիդա քաղքում: Սակայն պրոֆեսոր Կոստատ Սիսմանիդիսի խոսքերով՝ իր թիմի պեղած գերեզմանը պատկանում է հենց մեծ փիլիսոփային: Այն մասին, որ մահից հետո Արիստոտելի աճյունափոշին տեղափոխվել է ծննդավայր, վկայում են 2 աղբյուրներ, հայտնում է Greek Reporter-ը: Պահպանվել է կամարակապ դամբարանի մարմարյա հատակը, որը հնագետները թվագրել են հելլենիստական դարաշրջանով: Դամբարանը պատրաստվել է հապճեպ, ավելի ուշ այն ծածկվել է ավելի թանկարժեք նյութերով: Դամբարանի ներսում եղել է զոհասեղան:

Շինությունը շրջապատված է եղել 2 մետրանոց պատերով, այնտեղ տանող ճանապարհը հարթեցված է: Պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են նաև խեցեղեն և 50 մետաղադրամ՝ թվագրված Ալեքսանդր Մակեդոնացու գահակալման ժամանակաշրջանով:

Դամբարանն ավերվել է Բյուզանդական կայսրության ժամանակ, դրա տեղում կառուցվել է քառակուսաձև աշտարակ:

10255 | 0
Facebook