Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության տարածքում տեղումները կշարունակվեն

08:10, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Հանրապետության տարածքում տեղումները կշարունակվեն

Հանրապետության տարածքում մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
4855 | 0
Facebook