Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Ռեալ»-ի և Զիդանի սիրո պատմությունը շարունակվելու է»․ Պերես

15:35, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
««Ռեալ»-ի և Զիդանի սիրո պատմությունը շարունակվելու է»․ Պերես
     Երեկ ուշ երեկոյան Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկացրել է, որ Զինեդին Զիդանը կշարունակի աշխատանքը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ ««Ռեալ»-ի և Զինեդին Զիդանի սիրո պատմությունը շարունակվելու է ։ Զիդանը փոխել է պատմությունը՝ հաղթելով Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ։ Յուրաքանչյուր մրցաշրջան բարդ է, բայց Չեմպիոնների լիգան «Ռեալ»-ի ԴՆԹ-ում է։ Հպարտ եմ «Ռեալ»-ի համար, բոլոր երկրպագուների, ֆուտբոլիստների և մեր պատմության։ Ցանկանում եմ արժանին մատուցել մրցակցին, չէ որ նրանք ջանք ու եռանդ չէին խնայել»,- նշել է Պերեսը։
3217 | 0
Facebook