Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

14:25, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Վահագն Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
     Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության շրջանակներում տեղի են ունենում առանձին գործիքների վրա եզրափակիչները: Օղակների վրա վարժությունում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Դավթյանը հավասար՝ 15,633 միավորի արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Աբլյազինի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ նժույգթափերի վրա վարժություններում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հարություն Մերդինյանը:
2839 | 0
Facebook