Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մերդինյանը, հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, նվաճել է անկախ Հայաստանի պատմության մարմնամարզության առաջին ոսկե մեդալը

14:10, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Մերդինյանը, հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, նվաճել է անկախ Հայաստանի պատմության մարմնամարզության առաջին ոսկե մեդալը

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր տեղի են ունենում առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները։ Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը հիանալի հանդես եկավ նժույգթափերի վրա վարժություններում՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Նա արժանացավ 15,366 միավորի՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության մարմնամարզության առաջին ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում:

4455 | 0
Facebook