Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՍԱ-ն հաջողությամբ փչովի մոդուլ է փորձարկել տիեզերքում

13:10, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
ՆԱՍԱ-ն հաջողությամբ փչովի մոդուլ է փորձարկել տիեզերքում

Միջազգային տիեզերական կայանում ՆԱՍԱ-ն հաջողությամբ փորձարկել է BEAM (Bigelow Expandable Activity Module) փչովի մոդուլը: Մոդուլի տեղակայումն սկսվել է ուրբաթ, սակայն ճնշման հետ կապված խնդիրների պատճառով այն հետաձգվել է: BEAM-ն առաջին մոդուլն է, որ ստեղծվել է մասնավոր ընկերության կողմից, այն նաև առաջին փչովի մոդուլն է Միջազգային տիեզերական կայանում: Մոդուլն այնտեղ է տեղափոխվել SpaseX Dragon բեռնատար տիեզերանավով, ապրիլին: Այն արտադրել է Bigelow Aerospace ընկերությունը, որ պատկանում է միլիարդատեր Ռոբերտ Բիգելոուին և գտնվում է Լաս Վեգասում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, մոդուլը պատրաստված է թեթև, հարվածակայուն նյութից: Մետաղական մոդուլների փոխարեն նմանատիպ մոդուլների կիրառումը հնարավորություն կտա միլիոնավոր դոլարներ խնայել: Փչովի մոդուլի փորձարկումները տիեզերքում կշարունակվեն առնվազն 2 տարի:

9060 | 0
Facebook