Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թութանհամոնի դամբարանից հայտնաբերված դաշույնը վերերկրային ծագում ունի

13:35, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Թութանհամոնի դամբարանից հայտնաբերված դաշույնը վերերկրային ծագում ունի

Դաշունը, որ հայտնաբերվել է 1925 թվականին Թութանհամոնի սարկոֆագի բացումից հետո, պատրաստված է երկնաքարային նյութից: Այս եզրակացությանն են հանգել իտալացի մի խումբ գիտնականներ, ովքեր հետազոտել են արտեֆակտը:

Թուրինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Պորչելին «Սթամփ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ 35 սանտիմետրանոց դաշույնը հայտնաբերումից անմիջապես հետո գիտական շրջաններում բանավեճերի առիթ է դարձել: «Մետաղական իրեր Հին Եգիպտոսում ծայրաստիճան սակավ են եղել: Այս նյութն առավել թանկ է գնահատվել, քան ոսկին: Անվահատալի է, որ նախկինում ոչ ոք անալիզի չի ենթարկել այդ դաշույնը»,- ասել է նա: Ռենտգեն ճառագայթների միջոցով պարզ է դարձել, որ դաշույնի բաղդրության մեջ կա 10% նիկել և 0,6% կոբալտ: «Այս խառնուրդը հատուկ է երկնաքարներին, իսկ այդ դարաշրջանում արհեստականորեն ստանալ նման խառնուրդ բացարձակապես անհնարին է եղել»,- ասել է գիտնականը:

Նա պատմել է նաև, որ դաշույնի մասին գիտնականները հիշել են միայն 2010 թվականին, երբ եգիպտական անապատում՝ Կամիլ խառնարանում, հայտնաբերել են երկնաքարային ծագմամբ գտածո: «Երկնքից ընկած երկաթի մասին» հիշատակվում է նաև եգիպտական հնագույն պապիրուսներից մեկի մեջ, սակայն նյութի վերերկրյա ծագման մասին տեղեկություններին հնագետները մինչ այժմ լուրջ չեն վերաբերվել:

Թութանհամոնը ղեկավարել է 1333-1323 թթ-ին և մահացել 18 տարեկանում: Նրա դամբարանը հայտնաբերվել է 1922 թվականին Արքաների հովտում՝ բրիտանացի գիտնական Հովարդ Քարթերի և հնություններ հավաքագրող լորդ Ջորջ Կարնարվոնի կողմից:

18480 | 0
Facebook