Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպան՝ կայծակների թիրախ. կան տասնյակ վիրավորներ և զոհ

11:45, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Եվրոպան՝ կայծակների թիրախ. կան տասնյակ վիրավորներ և զոհ

Եվրոպայի մի շարք երկրներում տեղի ունեցած ուժգին կայծակների հետևանքով մեկ մարդ է մահացել և ավելի քան 40-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Մահացածն արշավի մեկնած զբոսաշրջիկ է եղել, ով գտնվել է Լեհաստանի և Սլովակիայի սահմանային լեռներում:

Փարիզի այգիներից մեկում կայծակից վիրավորվել է 11 մարդ, որոնցից 8-ը՝ երեխաներ: Բոլորը հոսպիտալացվել են, 6-ի վիճակը ծանր է:
     Գերմանիայում կայծակը հարվածել է ֆուտբոլի դաշտին, որտեղ ընթանալիս է եղել երիտասարդական հավաքականների հանդիպում: 35 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի, այդ թվում՝ հանդիպման մրցավարի վիճակը ծանր է:
     Ըստ Rheinpfalz թերթի՝ տեղի ունեցածը հավանաբար եղել է չոր կայծակ, քանի որ կայծակի հարվածի պահին անձրև չի եկել:

25945 | 0
Facebook