Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն, Մխիթարյանը` հեթ-տրիկի հեղինակ

10:30, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Հայաստանի հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն, Մխիթարյանը` հեթ-տրիկի հեղինակ

Այսօր Լոս Անջելես քաղաքի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշում կայացավ Հայաստան-Գվատեմալա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը ջախջախեց Գվատեմալայի ընտրանուն 7:1 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը:
     Հանդիպման հաշիվը բացեցին Գվատեմալայի ֆուտբոլիստները: 7-րդ րոպեին Կառլոս Ռուիսը հստակ իրացրեց տուգանային հարվածը: Առաջին խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը և Էդգար Մանուչարյանը առաջ մղեցին մեր թիմին: Հանդիպման երկրորդ կեսի մեկնարկում Գեղամ Կադիմյանը խփեց երրորդ և իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում: Այնուհետև երկու փայլուն գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հեթ-տրիկի հեղինակը Հայաստանի հավաքականի կազմում: Հաջորդ երկու գոլերը իրենց հաշվին գրանցեցին փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:

5372 | 0
Facebook