Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

10:25, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

2904 | 0
Facebook