Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ մենք հանդես էինք գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ում, ոչ-ոք չէր կարող պատկերացնել, որ Ռոնալդուն մրցաշրջանում 50 գոլ կխփի»․ Ֆերդինանդ

22:20, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
«Երբ մենք հանդես էինք գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ում, ոչ-ոք չէր կարող պատկերացնել, որ Ռոնալդուն մրցաշրջանում 50 գոլ կխփի»․ Ֆերդինանդ
     Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ում հետ ժամանակին հանդես է եկել «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում․ «Վերջին երեք մրցաշրջաններից յուրաքանչյուրում նա 50-ից ավել գոլ է խփել։ Երբ մենք հանդես էինք գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ում, բոլորը հասկանում էին, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ կդառնա։ Դրանում կասկած չկար։ Բայց ոչ-ոք չէր կարող պատկերացնել, որ նա մրցաշրջանում 50 գոլ կխփի։ Դա անհնար էր պատկերացնել։ Այն ժամանակների լավագույն ռմբարկուները 30-35 գոլ էին հեղինակում։ Բայց Ռոնալդուն և Մեսսին գերազանցեցին բոլոր սպասումները և վերագրեցին պատմությունը։ Մրցաշրջանը նրանց համար անհաջող կհամարվի, եթե նրանք 30 գոլ խփեն։ Դա աներևակայելի է։ Նրանք ֆուտբոլը նոր մակարդակի վրա բարձրացրեցին»,- նշել է Ֆերդինանդը։
2161 | 0
Facebook