Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական աշխատանքները

19:20, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
Մեկնարկել են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական աշխատանքները

Այսօրվանից մայրաքաղաքի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում սկսվել են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական միջոցառումները: Աջափնյակում գործընթացը կիրականացվի Շինարարների 24, 33, Արզումանյան 15, Բաշինջաղյան 191,198 հասցեների հարակից հատվածներում և թիվ 38 մանկապարտեզի բակում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը:

Արաբկիր վարչական շրջանում տվյալ աշխատանքները կընթանան Ազատության և Կոմիտասի պողոտաներում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էր անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ:

2303 | 0
Facebook