Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դու իմ տունը տեսե՞լ ես. իմ տունը 600 մետր կվադրատ է, կվարտիրաս ծախել եմ` էդ տունն եմ սարքել». Յուրի Խաչատուրով

11:15, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
«Դու իմ տունը տեսե՞լ ես. իմ տունը 600 մետր կվադրատ է, կվարտիրաս ծախել եմ` էդ տունն եմ սարքել». Յուրի Խաչատուրով
     ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն, այսօր Սարդարապատում, լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը տեղյակ է եղել ապրիլի սկզբին հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին, պատասխանել է․ «Բոլոր լուրերը սուտ են, այդ լուրերը տարածում են, որպեսզի կազմաքանդվի Հայոց բանակը։ Դուք ի՞նչ է` ցանկանում եք քանդե՞լ Հայոց բանակը»։ Լրագրողները Յուրի Խաչատուրովից հետաքրքրվել են նաև, թե նա ի՞նչ միջոցներով է իր շքեղ առանձնատունը կառուցել։ «Դու իմ տունը տեսե՞լ ես: Իմ տունը 600 մետր կվադրատ է, «կվարտիրաս» ծախել եմ ու էդ տունն եմ սարքել»,- ասել է Խաչատուրովը։ Վերջինը հրաժարվել է պատասխանել Հայոց բանակի մի շարք գեներալների պաշտոնանկությունների վերաբերյալ հարցերին:
9964 | 3
Facebook