Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտոնանկություններ կլինեն, եթե գերատեսչությունները չկատարեն իմ հանձնարարականները». Հովիկ Աբրահամյան

11:10, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
«Պաշտոնանկություններ կլինեն, եթե գերատեսչությունները չկատարեն իմ հանձնարարականները». Հովիկ Աբրահամյան
     Այսօր Սարդարապատում` Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ որ պաշտոնանկություններ կլինեն, եթե համապատասխան գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու վերաբերյալ իր հանձնարարականները: «Մենք ժամանակի ընթացքում իրականացրել ենք տնտեսական բարեփոխումները: Եթե մարդիկ չեն հավատում, մենք պետք է մեր գործն անենք, որ հավատան»,-ասել է Աբրահամյանը:
    
     Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսել էր կոռուպցիայի դեմ պայքար մղելու, կառավարման մարմիններն օպտիմալացնելու անհրաժեշտության մասին:
3560 | 4
Facebook