Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում. «Ժամանակ»

10:40, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում. «Ժամանակ»

«Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում։ «Բայց մինչ այդ կան որոշ հարցեր, որոնք պետք է ճշտվեն, օրինակ՝ ո՞վ պետք է գլխավորի այդ հանդիպումը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն կամ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզի՞րը, թե՞ նախագահ Ֆրանսուա Օլանդը», - ասաց Կ. Մինասյանը՝ հավելելով. «Հստակ չէ նաև, թե արդյոք համանախագահող մյուս երկրների ԱԳ նախարարները՝ Լավրովը և Քերին, ներկա կգտնվե՞ն հանդիպմանը, թե՞ ոչ։ Եթե Վիեննայի հանդիպման շարունակության մեջ ենք, դա նույնպես կարևոր է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3440 | 2
Facebook