Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում այսօր նշվում է Առաջին Հանրապետության օրը

09:30, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
Հայաստանում այսօր նշվում է Առաջին Հանրապետության օրը
     Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետությանօրը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
5414 | 0
Facebook