Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերադարձ 10-ամյա կրթությանն այլևս չի լինի». ԿԳ նախարար

17:35, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Վերադարձ 10-ամյա կրթությանն այլևս չի լինի». ԿԳ նախարար
     ՀՀ ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում, այսօր տեղեկացրել է, որ վերադարձ 10-ամյա կրթությանն այլևս չի լինի «8-ամյա, 10-ամյա, թե 12-ամյա կրթական համակարգ` կապված է տվյալ ժամանակաշրջանի չափորոշիչնրի հետ: Եթե աշխարհում ընդունված է 12-ամյա կրթությունը և աշխարհի բոլոր երկրները գնում են այդ ճանապրհով, ապա վերականգնելով 10-ամյա կրթությունը, պարզապես մեր վկայականը Հայաստանից դուրս չի ճանաչվի: Դրա համար պետք է կարողանանք 12-ամյա կրթության վերջին փուլը, որը համարում ենք ավագ դպրոց, այնպես անել, որ բեռնաթափի երեխաների հետագա սովորելոի ընթացքը»: Նախարարի խոսքով, ընդամենը հարկավոր է, որ ավագ դպրոցը կատարելագործվի: «Երեխան, որը 11-12-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշում է ստանում, պետք է մյուս առարկաներից աստիճանաբար բեռնաթափվի: Նրանք պետք է պատրաստվեն իրենց հետագա մասնագիտական կրթությունը շարունակելուն: Հիմա, ըստ էության, իներցիայով 12-րդ դասարանները շարունակում են նույն ծանր կրթական ծրագիրը. ի՞նչ է նշանակում` 6 քննություն հանձնել 12-րդ դասարանում»,- ասել է Մկրտչյանը:
    
    

Հիշեցնենք` Լևոն Մկրտչյանը, մի առիթով նշել էր, որ կրթության ոլորտի կարևորագույն խնդիրներից է ավագ դպրոցի ծանրաբեռնվածության թեթևացումը և մագիստրատուրայում կրթության որակի բարելավումը, աշխատաշուկայի հետ դրա կապը ապահովելը։ Նրա նաև ընդգծել էր, որ կրթության ոլորտում այդ երկու կառույցները՝ ավագ դպրոցներն ու մագիստրատուրան, ոչ մի կերպ չեն կարողանում ինքնահաստատվել։

10832 | 0
Facebook