Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գոռ Վարդանյանն արդարացվեց

16:45, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Գոռ Վարդանյանն արդարացվեց
     Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ արդարացրեց ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանին: Գոռի պաշտպանը` Նաիրա Պետրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատախազը հրաժարվել է մեղադրանքից. «Իմ պաշտպանյալը արադացվեց, քանի որ դատախազը հրաժարվեց մեղադրանքից, բացի այդ` առաջադրված մեղադրանքն անհիմն էր և բավարար ապացույցներ չունեին»:
    
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից նույն ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք: Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
5883 | 0
Facebook