Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրխանյանը թոքերի ինֆարկտ է ստացել

16:10, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Շիրխանյանը թոքերի ինֆարկտ է ստացել
     ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է, Շիրխանյանը թոքերի ինֆարկտ է ստացել: «Մայիսի 21-ին,երբ վիճակը վատացել էր, համապատասխան ստուգմներ արել էին, բայց նույն օրը նրան տեղափոխել էին կալանավայր, այնինչ նրա վիճակն է´լ ավելի էր վատացել և թոքերի ինֆարկտ ստացավ»,-ասաց պաշտպանը:
     Ոսկանյանը տեղեկացրեց, որ իրենք սպասում են Շիրխանյանի հիվանդության մասին Միքայելյանի անվան բժշկական կենտրոնի վերջնական եզրակացությանը, որպեսզի ներկայացնեն վարույթ իրականացնող մարմին` Շիրխանյանին բժշկական կենտրոնում բուժում անցկացնելու համար: «Մոտ օրերս կլրանա Շիրխանյանի կալանքի երկարացման ժամկետը, մենք այս ընթացքում միջնորդություն կներկայացնենք, որպեսզի գրավի դիմաց նրան ազատ արձակեն: Կալանքի տակ գտնվելու ընթացքում համապատասխան բուժօգնությունը չի ստացել, այդ իսկ պատճառով էլ առողջական վիճակը այդքան վատթարացել է»,-ասաց պաշտպանը: Տեղեկացնենք, որ Վահան Շիրխանյանը վիրահատվել էր, նա ոտքի թրոմբ ուներ:
    
     Հիշեցնենք` անցյալ տարի, նոյեմբերի 25-ին և ավելի ուշ կալանավորված անձինք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
3566 | 0
Facebook