Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չե՞ք կարծում, որ բուհական համակարգը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի». Զոհրաբյանը` Լևոն Մկրտչյանին

16:30, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Չե՞ք կարծում, որ բուհական համակարգը հեղափոխական փոփոխությունների կարիք ունի». Զոհրաբյանը` Լևոն Մկրտչյանին
     Ազգային ժողովում, այսօր, 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախորդ տարվա ձեռքբերումները, կատարված աշխատանքները: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմել է Լևոն Մկրտչյանին՝ ասելով «Պարոն Մկրտչյան, կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ մեր կրթական և հատկապես բուհական համակարգը լրջագույն, անգամ հեղափոխական փոփոխությունների կարիք ունի: Մեզանում, բուհական համակարգում, արմատավորած բազմաթիվ երևույթներ կանխելու համար, մասնավորապես՝ էլիտար ֆակուլտետներ, էլիտար բուհեր, էլիտար ուսանողներ երևույթը արմատախիլ անելու համար, մենք պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների»:
     Զոհրաբյանի խոսքով, ունենք էլիտար ֆակուլտետներ, որտեղ շարքային, տաղանդավոր, բայց անվճարունակ երեխան չի կարող ընդունվել: «Դա իրավաբանական ֆակուլտետն է, դա միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է, դա բժշկական ինստիտուտն է, որի արդյունքում մենք այսօր ունենք տգետ բժիշկներ, արդարադատության համակարգը լցված է տգետ դատավորներով, տգետ իրավաբաններով և սա համազգային ողբերգություն եմ ես համարում, սա լրջագույն խնդիր է»,- հայտարարել է ԲՀԿժ-ական պատգամավորը:
     ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` արձագանքելով Զոհրաբյանի հայտարարություններին, ասել է, որ խորհրդային շրջանում էլ տգետ մասնագետներ, տգեր իրավաբաններ, էլիտար համակարգի ներկայացուցիչներ, ռայկոմի քարտուղարների առանձնաշնորհյալ երեխաներ, բանակից խուսափողներ եղել են, այսօր էլ այդ խնդիրը իսկապես կա բուհերում:
4818 | 1
Facebook