Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բյանկիի ընտանիքը դատի է տվել Ֆորմուլա 1-ին, FIA-ին և «Marussia» թիմին

16:10, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Բյանկիի ընտանիքը դատի է տվել Ֆորմուլա 1-ին, FIA-ին և «Marussia» թիմին

Ճապոնիայի Գրան պրիի ընթացքում տեղի ունեցած վթարի պատճառով մահացած ֆրանսիացի ավտոարշավորդ Ժուլ Բյանկիի ընտանիքը մտադիր է դատի տալ Ֆորմուլա 1-ին, Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիային՝ FIA-ին և «Marussia» թիմին, որի կազմում հանդես է եկել Բյանկին։
     Հայցի մեջ նշվում է, որ մրցավազքի կազմակերպման, անցկացման և ժամանակի ընտրության ընթացքում եղել են թույլ տված սխալներ։ Նշվում է նաև, որ մրցումներն անց են կացվել «վտանգավոր պայմաններում՝ թայֆունի ընթացքում»։ Եթե մրցումները տեղի չունենային, Բյանկին կարող էր ողջ մնալ։

2754 | 0
Facebook