Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահն, ով այցելեց Հիրոսիմա

15:05, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահն, ով այցելեց Հիրոսիմա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է ճապոնական Հիրոսիմա քաղաք, որի վրա ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռումբ էր նետել:

Այսպիսով նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահն, ով այցելել է Հիրոսիմա: Օբաման երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ եղել է Հիրոսիմայի խաղաղության հուշայգում և ճերմակ ծաղիկներով պսակ դրել ատոմային ռումբի պայթյունի զոհերի հիշատակին:

«71 տարի առաջ մահը պատուհասեց երկնքից, և աշխարհը փոխվեց: Ռմբակոծությունն ապացուցեց, որ մարդկությունը կարող է ինքն իրեն ոչնչացնել»,- ասել է Օբաման՝ կոչ անելով միշտ հիշել զոհերին, բայց, այնուամենայնիվ, ներողություն չխնդրելով ամերիկյան ատոմային ռումբի համար:

Օբաման նաև սեղմել է ատոմային ռմբակոծություններից ողջ մնացածներից մի քանիսի ձեռքերը:

Հիշեցնենք, որ Հիրոսիմայի վրա աշխարհում առաջին ատոմային ռումբը՝ «Little Boy»-ը, նետվել է 1945-ի օգոստոսի 6-ին: Ռումբը պայթել է 600 մ բարձրության վրա՝ դառնալով 140 հազար մարդու մահվան պատճառ:
     1959 թվականից քաղաքում տեղի են ունենում խաղաղության ամենամյա փառատոներ։ Ժամանակակից արվեստի կարևորագույն կոթողներից է ատոմային ռմբակոծության զոհերի հուշարձան-թանգարանը։

4502 | 0
Facebook