Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սահմանային «հայրենասիրական» թեմաներով իշխանությունները ժողովրդին շեղում են կարևոր գործընթացներից և շարունակում տենդերային թալանը

20:10, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Սահմանային «հայրենասիրական» թեմաներով իշխանությունները ժողովրդին շեղում են կարևոր գործընթացներից և շարունակում տենդերային թալանը

Վերջին երկու ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ողջ հայությանը համախմբել են հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ: Այս իրադրությունում բնական է, որ հասարակության համար այլ թեմաները երկրորդական տեղում են: Ինչպես միշտ, իշխանություններն այս իրավիճակը չեն անտեսում և փորձում են օգուտներ քաղել, քանզի երկրի ներսում տեղի ունեցող մի շարք ընթացիկ կարևոր ծրագրեր մնում են ստվերում, ինչպես օրինակ՝ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը: Ասում են, որ ծրագիրը, որն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները, դարձել է փողերը լվանալու և «տակով անելու» հերթական հարմար առիթը: Այն հատվածները, որոնք պատրաստ են համարվում, շատ անորակ են, դրանցով երթևեկողների մոտ տպավորություն է ստեղծվում, թե խճաքարի վրայով են մեքենան վարում: Ասում են նաև, որ միակ բացված հատվածը՝ Երևան-Աշտարակը, կրկին փակել են, քանի որ բետոնը անորակ է եղել, և ճեղքեր են բացվել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8754 | 0
Facebook