Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորին խորհուրդ եմ տալիս գալ Հայաստան». հայկական բնապատկերները գերմանացի նկարչի աչքերով

15:10, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«Բոլորին խորհուրդ եմ տալիս գալ Հայաստան». հայկական բնապատկերները գերմանացի նկարչի աչքերով

Գերմանացի երիտասարդ նկարիչ Շտեֆան Շվարցերն արդեն մեկ ամիս է Հայաստանում է, և ամեն օր դուրս է գալիս բացահայտելու մարդկանց, քաղաքը, երկիրը: «Ես վայելում եմ իմ ժամանակը, բոլորին խորհուրդ եմ տալիս գալ Հայաստան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ նկարիչը:

«Գառնի, Նորավանք, Հաղպատ. ինչ հասցրել եմ տեսնել, գեղեցիկ էր, բայց շատ ժամանակ չունեի այդ վայրերում մնալու, տեղում նկարելու, մարդկանց հետ խոսելու… Չեմ սիրում այդքան արագ ճանապարհորդել: Բայց դուր էր գալիս շարժման մեջ նկարելու պրոցեսը»,- պատմեց նա:

Երիտասարդ նկարչի բնապատկերների մի մասն այսօր զարդարում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան սրահներից մեկը։

Այսօր` Եվրոպայի օրերի շրջանակներում, դեսպանատանն արվեստասեր հանրությունը նկարչի բնապատկերները տեսնելու հնարավորություն կունենա:

2780 | 0
Facebook