Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հողի ընդերքում աճող ծաղիկ

18:05, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Հողի ընդերքում աճող ծաղիկ
     Ռիզանթելլա գարդների. այդպես է կոչվում արևմտյան ստորգետնյա խոլորձը, որ 1928թ. բացահայտել է Ավստրալիայի արևմուտքում ապրող մի գյուղացի։ Նա հողից հաճելի, քաղցր բույր է զգացել ու փորելով` այնտեղ գտել է այս գեղեցիկ ծաղիկը։ Ծաղկի հայտնաբերումն այնպիսի ոգևորություն է առաջացրել, որ դրա մոմե կրկնօրինակը ուղարկել են Բրիտանիա։
     Հողի տակ աճող այս ծաղիկը 150-ից ավելի գուներանգներ է ունենում։
     Այս խոլորձը դասական նեխակեր բույս է, քանի որ աճում է թեյի ծառերի արմատների և սնկերի՝ հողի տակ գտնվող հատվածների վրա, որոնցից էլ կլանում է սննդարար նյութերն ու ածխաթթու գազերը:
12955 | 0
Facebook