Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աջելինա Ջոլիի տեսքը մտահոգության նոր առիթ է տվել երկրպագուներին

00:10, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
Աջելինա Ջոլիի տեսքը մտահոգության նոր առիթ է տվել երկրպագուներին

Անջելինա Ջոլիի առողջությունը շարունակում է անհանգստացնել նրա միլիոնավոր երկրպագուներին հատկապես նրա վերջին լուսանկարների հրապարակումից հետո: Radar Online-ը հրապարակել է նրա ու դստեր՝ Վիվյենի լուսանկարները փողոցում անվագլոր վարելիս: Դրանցում երևում է, որ դերասանուհին է՛լ ավելի է նիհարել՝ ստանալով հյուծված ու հիվանդոտ տեսք և սփրթնած մաշկ: Աղբյուրը նշում է, որ չնայած դրան, Ջոլին ակտիվ է եղել, անգամ անվագլորով խանութ է հասել:

Հիշեցնենք, որ արևմտյան մամուլում բազմիցս լուրեր են հայտնվել այն մասին, որ Անջելինա Ջոլիի հիվանդոտ նիհարությունը մտահոգության լուրջ թեմա է նրանց ընտանիքում, հատկապես ամուսինը՝ Բրեդ Փիթը, հորդորում է կնոջը նորմալ սնվել և դադարել անվերջ նիհարել:

17486 | 3
Facebook