Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարոն Մարգարյանի ուղերձը` շրջանավարտներին

11:35, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Տարոն Մարգարյանի ուղերձը` շրջանավարտներին

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ` դպրոցական Վերջին զանգի առիթով:
     Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու դպրոցական տարիներն ու տոնական այս օրը: Տարիներ, որոնց ընթացքում ձեռք եք բերել գիտելիք ու ազատ մտածելու ձիրք, ազնվության, վեհության ձգտում ու հայրենասիրության ոգի, ընկերներ, ովքեր ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Այս տարիների ձեր բոլոր հաջողություններն ու փորձությունները կոփել են ձեր ոգին, կերտել անհատականությունը:

Դպրոցական տարիներին ստացած համարձակությունն ու լավատեսությունն է նաև ձեզ առաջ մղելու դեպի ձեր երազանքների բարձունքները, կերտելու այն լուսավոր ապագան, որին արժանի է ձեզանից յուրաքանչյուրը:

Մաղթում եմ ձեզ լինել մեր հայրենիքի և ձեր ծնողների արժանի ու հպարտ զավակներ. շարունակեք սովորել և կյանքում մասնագիտական նորանոր ձեռքբերումներով նպաստել մեր հայրենի երկրի ու համայն հայության մայրաքաղաք Երևանի առաջընթացին»,- ասված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձում:

2273 | 0
Facebook