Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Գևորգյանն ու Դանիել Դեքերը երգ կնվիրեն Արաքս գետին

13:15, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Արա Գևորգյանն ու Դանիել Դեքերը երգ կնվիրեն Արաքս գետին

Ինչպես արդեն տեղեակցրել էինք Հայաստանում է ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն, ով առաջիկայում Արա Գևորգյանի հետ ցանկանում է երգ նվիրել Արաքս գետին։ «Արաքսը հայության համար խորհրդանշական է»,- կարծում է երգիչը։

«Ուղերձը, որ ես ուզում եմ աշխարհին հասցնել, այն է, որ հայերն այսօր Մայր Արաքսի միայն մի կողմում են կարողանում կանգնել, սակայն այն հայկական գետ է, և մի օր հայերը հնարավորություն կունենան քայլելու այդ գետի երկու կողմերով էլ»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է երաժիշտն, ով խորհուրդ է տվել պահպանել սեփական անհատականությունը, ազգային ինքնությունը, քանի որ հայկական մշակույթը շատ հարուստ է ու ինքնատիպ։

Դանիել Դեքերը նաև նշել է, որ առաջիկայում կունենա «The Beautified Project» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ համագործակցություն։

2735 | 0
Facebook