Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը կոչ է անում շրջանավարտներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից

10:25, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Ոստիկանությունը կոչ է անում շրջանավարտներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից

Հայաստանում մայիսի 27-ին «Վերջին զանգի» միջոցառումների կապակցությամբ առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը, իրավապահ մարմինները օրվա ընթացքում քայլեր են ձեռնարկելու հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, դրսևորելու են օրինաչափ խստություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, իսկ ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան, ուսուցիչների հետ ուղեկցել երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:

2015 | 0
Facebook