Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Եվրոպայի առաջնության եզրափակչում են

23:10, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Եվրոպայի առաջնության եզրափակչում են
     Շվեյցարիայի Բերն քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականը։ Մեր մարզիկները թիմային պայքարում վաստակած 248,702 միավորով զբաղացրել են 12-րդ տեղը։ Անհատական պայքարում եզրափակիչ են անցել մեր հավաքականի 3 մարմնամարզիկներ։ Հենացատքում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ 15,300 միավորով։ Նժույգթափերի վրա վարժություններում Հարություն Մերդինյանը 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ՝ վաստակած 15,491 միավորով: Օղակների վրա վարժություններում Վահագն Դավթյանը, վաստակելով 15,566 միավոր, 4-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ։ Առանձին գործիքների վրա եզրափակիչները կայանալու են մայիսի 29-ին։
2630 | 0
Facebook