Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում ոչ ոք չի պատկերացնում, թե ապրիլն ինչ ողբերգական հետք է թողել երկրի վրա և որ ցանկացած պահի այն կարող է շարունակություն ունենալ». Էդիկ Բաղդասարյան

20:05, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«Հայաստանում ոչ ոք չի պատկերացնում, թե ապրիլն ինչ ողբերգական հետք է թողել երկրի վրա և որ ցանկացած պահի այն կարող է շարունակություն ունենալ». Էդիկ Բաղդասարյան
    

Երեկվանից Երևանում եմ, և ինչքան հանդիպումներ եմ ունենում, այնքան համոզվում եմ, որ այստեղ չեն ընկալում իրավիճակի լրջությունը։ Չեն պատկերացնում, թե ապրիլն ինչ ողբերգական հետք է թողել երկրի վրա և որ, ցանկացած պահի այն կարող է շարունակություն ունենալ։ Եվ այնքան հասկանալի է թե նրանք ինչու են այդքան հեռու իրականությունից։ Քաղաքական ուժերին այսօր միայն մի բան է հետաքրքրում, ինչ անեն, որպեսզի հայտնվեն հաջորդ խորհրդարանում։ Վարչապետն ասում է մենք, նկատի ունի բյուջեն, փողի պակաս չունենք։ Իհարկե, դուք փողի պակաս չունեք, և չեք էլ ունենա, քանի որ սահմանի անվտանգության սարքավորումները դուք չեք գնել օրերի ընթացքում, այլ տարբեր անհատների նվիրատվությունների, խմբերի հանգանակությունների միջոցով են գնել, դուք դրանով չեք էլ զբաղվել։ Դրանով ստիպված Ղարաբաղի իշխանություններն են զբաղվել ու զբաղվում։ Քանի որ տարիներ շարունակ այն ինչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները զինվորի անվտանգության համար, չեն արել։ Եվ ձեզնից ոչ ոք, 10 տարի, 5 տարի, 2 տարի, 1 տարի առաջ, չի հարցրել ինչու սահմանում անընդհատ զինվոր է զոհվում, Ձեզ դա չի մտահոգել, որովհետև դուք այնտեղ հարազատ չեք ունեցել և չեք էլ ունենալու։

5964 | 1
Facebook