Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2017թ. Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հանրաքվե կանցկացվի

18:10, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
2017թ. Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հանրաքվե կանցկացվի

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովը հրամանագիր են ստորագրել Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Հանրաքվեն կանցկացվի 2017թ.:

Հարավային Օսիայի նախագահը նշել է, որ մինչ հանրաքվեն անցկացնելը պետք է փոփոխության ենթարկվի երկրի Սահմանադրությունը: Փոփոխության արդյունքում Հարավային Օսիայի նախագահը կարող է դիմել ՌԴ նախագահին միասնական դաշնային մարմին ստեղծելու առաջարկով, հենց այդ դաշնային մարմինն էլ կհանձնվեն Հարավային Օսիայի ղեկավարման լիազորությունները: Նշվում է, որ այդ փոփոխություններով Հարավային Օսիան կապահովագրի Ռուսաստանին քաղաքական ռիսկերից, որոնք կարող էին գոյանալ Ռուսաստանին անմիջական միանալու դեպքում:

4676 | 0
Facebook