Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը նոր ամենագնաց կթողարկի

00:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Nissan-ը նոր ամենագնաց կթողարկի

Ճապոնական Nissan ընկերությունը մեկնարկել է նոր ամենագնացի փորձարկումները: Արտաճանապարհային մեքենան ստեղծվել է Nissan Navara փիքափի հիմքի վրա: Սպասվում է, որ մի շարք երկրներում այն կփոխարինի մակնիշի մեկ այլ ամենագնացի` Nissan Patrol-ին:
     Լրտեսներին հաջողվել է մեքենայի մի քանի նկար հրապարակել: Համաձայն լրտեսական լուսանկարների` մեքենան կստանա ջերմափոխանակիչի լայն ճաղաշար, ուղղահայաց լուսարձակներ և ետևի մեծ լուսամուտ:
     Մեքենան կստանա 4-մխոցանոց բենզինային շարժիչ` 2.5 լիտր աշխատանքային ծավալով և 163 ձիաուժ հզորությամբ: Ամենայն հավանականությամբ` կառաջարկվի մեքենայի 2 տարբերակ` 5 և 7 տեղանոց:

5795 | 0
Facebook