Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ հանդեպ պատժամիջոցների երկարաձգման հարցում համաձայնության գալն ավելի ու ավելի է բարդանում». Շտայնմայեր

17:05, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«ՌԴ հանդեպ պատժամիջոցների երկարաձգման հարցում համաձայնության գալն ավելի ու ավելի է բարդանում». Շտայնմայեր

Եվրոմիության անդամ երկրները խոչընդոտների են բախվում Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների երկարաձգման շուրջ բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Մենք կարծում ենք, որ Եվրոմիությունում խորացել է տարաձայնությունը Ռուսաստանի հանդեպ պատժամիոցների երկարաձգման հարցում»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ ընդհանուր դիրքորաշման հասնելն ավելի դժվար է լինելու, քան նախորդ տարի էր:

Շտայնմայերը հավաստիացրել է, որ Բեռլինը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների երկարաձգումը կապում է Մինսկի համաձայնագրի կետերի իրականացման հետ: Նա կարևորել է այն, որ Եվրոպան միասնական լինի այդ հարցի շուրջ:

4151 | 0
Facebook