Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առանձնացվել են 10 ապրանքատեսակներ, որոնք դիտարկվում են մենաշնորհային ոլորտներ». Արծվիկ Մինասյան

15:25, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«Առանձնացվել են 10 ապրանքատեսակներ, որոնք դիտարկվում են մենաշնորհային ոլորտներ». Արծվիկ Մինասյան
     ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ արդեն կներկայացնի Հայաստանում մենաշնորհների մասին զեկույցը: Նախարարի խոսքով՝ այս փուլում առանձնացվել են 10 ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն հանրության շրջանում և դիտարկվում են մենաշնորհային ոլորտներ: Դրանք են՝ շաքարավազը, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ալյուրը, թռչնի միսը՝ ներառյալ հավի միսը, բանանը, ցիտրուսային մրգերը և այլն: Վերջինը անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատումներին տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունում կրճատվել է ծառայողական 9 ավտոմեքենա: Հարցին՝ կադրային կրճատումներ եղե՞լ են, նախարարը պատասխանեց. «Ստեղծված է աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն ուսումնասիրում է առաջին հերթին նախարարության գործառույթներն ու կառուցվածքը: Այն, որ էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի կառուցվածքային լուրջ վերանայումների, ես՝ որպես նախարար, ներկայումս գտնում եմ, որ կա այդ կարիքը»:
4056 | 0
Facebook