Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջուրը, որի մեջ եփվել է հնդկաձավարն, ունի մի շարք օգտակար հատկանիշներ

23:15, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Ջուրը, որի մեջ եփվել է հնդկաձավարն, ունի մի շարք օգտակար հատկանիշներ

Այն ջրով, որի մեջ եփվել է հնդկաձավարը, կարելի է կանխել ստամոքսի՝ շատ ուտելուց առաջացած ցավերը և փորկապությունը: Այս հեղուկը համարվում է դիետիկ ջուր, դրանով կարելի է համեղ ու օգտակար ուտելիքներ պատրաստել, օրինակ՝ համեղ ու գեղեցիկ և ոչ շատ կալորիական նրբաբլիթներ:

Հնդկաձավարի սառեցված թուրմը կարելի է ավելացնել նաև աղցաններին, մսին, ձկանը:

Դրա միջոցով կարելի է նաև ձերբազատվել կապտուկներից ու սալջարդերից: Դրա համար պետք է եփել մի փոքր հնդկաձավար, քամել ջուրը և այդ ջրում թաթախած բամբակը դնել վնասված մասին 20 րոպե:

Հնդկաձավարի ջուրը ձերբազատում է նաև բերանի տհաճ հոտից՝ սոխ կամ սխտոր ուտելուց հետո, կամ էլ ցավող լնդերից:

Եթե ամեն առավոտ և քնելուց առաջ մարդը խմի բաժակի մեկ երրորդի չափով հնդկաձավարի ջուր, ապա օրգանիզմը կսկսի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Իսկ ոտքերն այդ ջրի մեջ դնելով՝ կարելի է ազատվել կոշտուկներից և միջատների խայթոցներից առաջացած բշտիկներից:

7371 | 0
Facebook