Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆիլմում սերն առաջին պլան է մղված». Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Փորձաշրջան» ֆիլմի պրեմիերան

13:00, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«Ֆիլմում սերն առաջին պլան է մղված». Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Փորձաշրջան» ֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Քաջայր Հակոբյանի «Փորձաշրջան» սիրային կատակերգության պրեմիերան: Ինչպես պրեմիերայից առաջ նշեց ռեժիսորը` ֆիլմի մտահաղացումը ծնվել է պրոդյուսեր Արա Հովհաննիսյանի կողմից դեռ մեկ տարի առաջ:

«Ֆիլմը հիմնականում անգլերեն և ռուսերեն լեզուներով է, քանի որ գլխավոր հերոսներն աշխատում են տուրիստների հետ: Այնտեղ կա և սեր, և դաժանություն և կատակերգություն, սակայն սերն առաջին պլան է մղված: Կարծում եմ` մեր սպասելիքները կարդարանան այն դեպքում, երբ հեռուստադիտողը, իսկապես, ցանկանա դիտել այս ֆիլմը: Դրա համար պետք է ամեն ինչ հստակ ներկայացնել և ճիշտ մատուցել սցենարը»,- ասաց ռեժիսորը:
     Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանն ու Անժելա Սարգսյանը:

3240 | 0
Facebook